Մարմնակրթություն

11134258_1562411807365693_2127532437_n

Երեկ .տեղի ունեցավ «Բանավեճ» ակումբի հերթական հանդիպումը, թեման՝ Մարմնակրթությունը դպրոցում:

Հանդիպմանը ունեինք հյուրեր, մեր մարզիչներ՝ ընկեր Նառան և ընկեր Անդրանիկը: Սովորողները տվեցին իրենց անհանգստացնող հարցերը և ստացան սպառիչ և բավարար պատասխաններ: Հանդիպումը շատ հետաքրքիր էր:

Հրավիրում ենք

Detroit-Million-Mile-Club-Logo

Վաղը՝  ապրիլի 1-ին, ժամը 13:00-ին տեղի կունենա «Բանավեճ» ակումբի կլոր սեղան քննարկումը: Թեման է  մարմնակրթությունը դպրոցում, առավելություններ և թերություններ:

Թող հայրենիքը լինի յուրաքանչյուր մարդու համար ապահով, և կյանքը` բարեկեցիկ

???????????????????????????????

Երեկ տեղի ունեցավ քոլեջ արհեստների ավագ դպրոցի «Բանավեճ» ակումբի հերթական հանդիպումը, որի թեման էր «Արտագաղթ. կո՞ղմ, թե՞ դեմ»: Հանդիպումը անցավ հետաքրքիր, բոլոր մասնակիցները շատ ակտիվ էին: Բանավեճը սկսեց «դեմ» թիմը և ներկայացրեց իր դիրքորոշումը, պնդելով, որ յուրաքանչյուր մարդ պետք է ապրի իր հայրենիքում: Այնուհետև իր դիրքորոշումը ներկայացրեց «կողմ» թիմը՝ պնդելով, որ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ապրելու բարեկեցիկ կյանքով և ապրել այնտեղ, որտեղ իրեն պաշտպանված կզգա: Բանավեճին մասնակացեցին մի խումբ սովորողներ և դասավանդողներ ավագ դպրոց վարժարանից: Թող հայրենիքը լինի յուրաքանչյուր մարդու համար ապահով, և կյանքը` բարեկեցիկ, և ոչ ոք չի հեռանա ու չի դառնա վտարանդի:

Անի Գևորգյան

Սիրով հրավիրում ենք

IMG_3424:

Վաղը՝ մարտի 11-ին,  ժամը 14:15-ին, քոլեջ, արհեստների ավագ դպրոցում  տեղի կունենա «Բանավեճ» ակումբի հերթական քննարկումը, որի թեման է արտագաղթը:
Մեր բանավեճի ակումբը գործնական բանավեճեր վարելուց բացի օգնում է մեզ զարգացնելու, քննարկելու և բանավիճելու կարողություններ ու հմտություններ ձեռք բերել: Այդ նպատակով այսօր բանավեճի ակումբում վարպետության դաս էր, ուսումնական պարապմունքը  վարեց Գայանե Թերզյանը: Ծանոթանում էինք Էդուարդ դե Բոնոյի «Մտածողության վեց գլխարկ» մեթոդին: Մի փոքր պատմեմ դոկտոր Էդուարդ դե Բոնոյի մասին: Նա խիստ յուրօրինակ մտածող է: Նա ոչ թե շատերի նման կրկնօրինակում է ուրիշների մեթոդները, այլ անմիջականորեն ուսումնասիրել է մտածողության բնույթը և այն մեթոդները, որոնցով հնարավոր է մարդուն սովորեցնել մտածել:  Իմացանք, որ գլխարկները լինում են վեց գույնի՝ սպիտակ, կարմիր, դեղին, սև, կանաչ և կապույտ: Սպիտակ գլխարկը հարցի մասին ներկայացնում է միայն չեզոք փաստարկներ, տեղեկատվություն: Կարմիր գլխարկը հարցի մասին արտահայտում է հույզեր, զգացմունքներ, վերաբերմունք, նախազգացումներ:  Դեղին գլխարկը ներկայացնում է հարցի դրական կողմերը, առավելությունները, գնահատական է տալիս իսկ սև գլխարկը ներկայացնում է հարցի վտանգավոր հետևանքները, քննադատում է, գնահատում, կանաչ գլխարկը ներկայացնում է հարցի զարգացումն ու հեռակնարը: Կապույտ գլխարկը վերլուծում է քննարկման, մտածողության ընթացքը, ամփոփում է: Սեմինարը հետաքրքիր էր և արդյունավետ: Այն մեզ կօգնի վաղվա մեր բանավեճի ընթացքում:
Գայանե Կարապետյան

Հայաստանի արտագաղթի քանակը

default

Մարդահամար անցկացնելիս, ինչպես հայտնի է, բնակչության երկու թիվ է ստացվում՝ «առկա բնակչություն» և «մշտական բնակչություն»: Առաջին խումբը՝ «առկա բնակչությունը», իր մեջ ներառում է մարդահամարի անցկացման պահին ներկա մարդկանց թիվը: 2001 թվականին անցկացված մարդահամարի արդյունքներով, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի «մշտական բնակչության» թիվը եղել է 3 միլիոն 213 հազար 11 մարդ: Մինչեւ 2011 թվականը Հայաստանի մշտական բնակչության թիվը շարունակաբար աճել է, եւ արդեն 2011-ի սկզբին այդ ցուցանիշը, կրկին ըստ ԱՎԾ-ի, կազմել է 3 միլիոն 262 հազար 200 մարդ: Նշված տարիներին Հայաստանից արտագաղթը չի դադարել, բայց մշտական բնակչության թիվը, միեւնույն է, շարունակում էր աճել, ինչը հիմնականում բացատրվում էր այն հանգամանքով, որ արտագաղթների հաշվառում, որպես այդպիսին, չի իրականացվում: 2011 թվականի հոկտեմբերի 12-ից 21-ը անցկացված մարդահամարի արդյունքներով ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել էր 3 միլիոն 18 հազար 854 մարդ: Այսպիսով՝ ստացվում է, որ 2001 թվականի համեմատ մշտական բնակչության թիվը նվազել է 194 հազար 157 մարդով: Սակայն նշված տասը տարիներին Հայաստանն ունեցել է նաեւ բնակչության բնական աճ՝ ծնվածների եւ մահացածների թվի դրական տարբերությունը: Մասնավորապես, նշված տասը տարում Հայաստանի բնակչության բնական աճը կազմել է 134 հազար 291 մարդ: Իսկ բնական աճի պայմաններում մշտական բնակչության թվի նվազում արձանագրելու համար անկումը պետք է լիներ ավելին: Այսինքն՝ մշտական բնակչության իրական նվազումը եղել է բնական աճի եւ արձանագրված անկման գումարի չափով, այն է՝ 328 հազար 448 մարդ: Ստացվում է՝ 2001 թվականից մինչեւ 2011 թվականը Հայաստանի Հանրապետությունը կորցրել է նշված վերջին թվի չափով քաղաքացիներ: Մարդահամարից հետո՝ 2012 թվականին, ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 3 միլիոն 21 հազար 400 մարդ, 2013 թվականի սկզբին այդ թիվը եղել է 3 միլիոն 41 հազար, 2014 թվականի տարեսկզբին՝ 3 միլիոն 17 հազար 400, իսկ արդեն 2015 թվականի սկզբին՝ 3 միլիոն 10 հազար 600: Այսինքն՝ 2011-ի մարդահամարից հետո մինչեւ 2013 թվականի սկիզբը Հայաստանի մշտական բնակչության թիվը շարունակել է աճել, իսկ արդեն 2014-ի սկզբին այդ ցուցանիշը կտրուկ անկում է ապրել: 2012-ից 2014 թվականը ներառյալ Հայաստանի բնակչության բնական աճը կազմել է 44 հազար 735 մարդ: Այսպիսով 2001 թվականից մինչեւ 2015 թվականի սկիզբը Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է 403 հազար 583 մարդով: Սակայն, երբ ուսումնասիրում ենք պաշտոնական վիճակագրության տվյալները, պարզվում է՝ վերը բերված թիվն էլ վերջնական չէ: Բանն այն է, որ ըստ ԱՎԾ-ի՝ 2007 թվականից, երբ ներդրվեց երկքաղաքացիության համակարգը, Հայաստանը երկքաղաքացիություն է շնորհել 53 հազար 322 մարդու: Բնականաբար, երկքաղաքացիները եւս ներառված են ՀՀ մշտական բնակչության թվաքանակի մեջ: Այսինքն՝ ստացվում է, որ վերջին 14 տարիներին Հայաստանը կորցրել է 456 հազար 905 քաղաքացի: Այս թիվը չշփոթել արտագաղթի թվի հետ: Արտագաղթի թիվը շատ ավելի մեծ է, բայց այն մարդիկ, ովքեր արտագաղթել, բայց չեն հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, շարունակում են մնալ ՀՀ քաղաքացի: Եթե մի լավ օր Հայաստանում իրավիճակը փոխվի, եւ այն իր քաղաքացիների համար դառնա գրավիչ երկիր, ապա կասկած չկա, որ քաղաքացիների մի մասը կվերադառնա Հայաստան: Իսկ քաղաքացիությունից հրաժարված եւ այլ երկրի քաղաքացիություն ընդունած մեր նախկին հայրենակիցներին Հայաստան վերադարձնելն արդեն կարելի է համարել անհույս գործ:

Անուշ Աղաջանյան

5645_original

Ողջույն, ես Լանան եմ`տասնչորս տարեկան: Սիրում եմ բանավիճել, բայց չեմ մասնակցել որևէ քննարկման: Բայց երբ բացվեց մեր բանավեճի ակումբը, ես սիրով մասնակցեցի առաջին թեմայի քննարկմանը, որի արդյունքում ստացա գիտելիքներ, տեղեկություններ, որոնք ինձ պետք կգան կյանքում: Մաղթում եմ մեր ակումբին նորանոր և ստացված բանավեճեր: Հաջորդ բանավեճի թեման արտագաղթն է:

debate

Բանավեճը, քննարկում կամ էլ որևէ կոնկրետ կամ հիմնական թեմայով քննարկումների ամբողջություն է, որին մասնակցում են քիչ թե շատ տարամետ կարծիքների, գաղափարների ու մտքերի տեր անհատներ։ Բանավեճը կարող է արտահայտվել տարբեր ձևերով՝ առավել տարածվածն է մեկ տեղում մարդկանց ժողովը։

Եվս մեկ ստացված բանավեճ…..

p1210680

Երեկ փետրվարի 26 ին տեղի ունեցավ քոլեջ-արհեստների ավագ դպրոցի բանավեճի ակումբի հերթական հանդիպումը: Խոսում էինք դպրոցում սեռական դաստիարակությունից: Բանավեճն անցավ շատ բուռն և հետաքրքիր: Բանավեճին ներկա էին ոչ միայն սովորողներ, այլ նաև դասվանդողներ: Բոլորս արտահայտեցինք մեր կարծիքները և խոսեցինք մեզ հուզող հարցերի մասին, իհարկե կարծում եմ, որ սա այն թեման էր, որի մասին կարելի է խոսել անդադար, բայց մենք փորձեցինք տեղավորվել մեզ հատկացված ժամանակի մեջ: Իմ կարծիքով բանավեճը կայացավ, և այն հաջողվեց:

Անի Գևորգյան

Հրավիրում ենք

Բանավեճի ակումբը հրավիրում է իր հերթական հանդիպմանը,որը կկայանա փետրվարի 26-ին ժամը 14:30 ին:

Թեման «Սեռական դաստիարակությունը դպրոցում»301550_607005729326969_2063982129_n

Art Club բանավեճի ակումբի անդրանիկ քննարկումը

P1210676

Այսօր քոլեջ-Արհեստների ավագ դպրոցում տեղի ունեցավ Art Club բանավեճի ակումբի անդրանիկ քննարկումը:Ի սկզբանե քննարկումը որոշել էին կազմակերպել բիզնեսկենտրոնում, սակայն դասերի վերջում որոշեցինք դա անել անգլերենի ուսուցչուհի Անահիտ Մելքոնյաի լուսավոր և գեղեցիկ դասասենյակում:  Բանավեճի ակումբի անունը շատ խորհրդանշական է, որը բաղկացած է Art (արվեստ) և (Club ) բառերից: Բանավեճի ակումբը ստեղծվել է Անահիտ Մելքոնյանի և մի խումբ քոլեջի սովորողների կողմից: Քննարկմանը մասնակցում էին քոլեջի սովորողները,դասավանդողները, տնօրենը: Վարում էր քոլեջի ակտիվ սովորող Աղավնի Սահակյանը: Նախապես անդամագրվել էին կողմ և դեմ արտահայտվողների խմբերը: Բանավեճի թեման էր «Առողջ Սնունդ»: Երկու կողմերն էլ շատ ակտիվ էին մասնակցում և հայտնում իրենց տեսակետները այդ թեմայի շուրջ: Բանավիճել չի նշանակում վիճել նշանակում է հայտնել կարծիք, լսել ուրիշի դիրքորոշումը և գալ ընդհանուր հայտարարի:  Թեժ քննարկման ժամանակ մեզ միացավ նաև կրթահամալիրի տնօրեն՝ Տիար Բլեյանը, ով ամենայն հետաքրքրությամբ հետևում էր քննարկմանը: Բանավեճը տևեց 45 րոպե: Վերջում դատավորը՝Աղավնի Սահակյանը հայտնեց իր վճիռը, ըստ որի հաղթող ճանաչվեցին դեմ կողմի մասնակիցները:    Անի Հարությունյան